Tert.am-ը գրում է.
Թուրքիայում երկու տղամարդու են ձերբակալել, որոնք խոստովանել են, որ լրտեսել են Արաբական Միացյալ Էմիրությունների օգտին:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ վկայակոչելով թուրքական աղբյուրը, կասկածյալներին տեղափոխել են Ստամբուլի դատարան, քանի որ նրանց ձերբակալել են այդ քաղաքի դատախազության հարուցած քրեական գործի շրջանակներում: Պարզվել է, որ երկուսն էլ ԱՄԷ-ի քաղաքացիներ են:
Հաղորդվում է, որ ձերբակալվածներին մեղադրանք է ներկայացվել ռազմական, քաղաքական և միջազգային լրտեսության մեջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2019/04/19/turkey/2978441
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել