Tert.am-ը գրում է

Ուկրաինայի Հանրային հեռուստաընկերության տաղավարում, որտեղ նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոն պատրաստվում էր բանավիճել իր մրցակից, նախագահի մյուս թեկնածու Վլադիմիր Զելենսկիի հետ, ոստիկանությունից հնարավոր ահաբեկչության մասին նախազգուշացում է տրվել: Այդ մասին հայտնել է շոուի հաղորդավարը, հայտնում է РИА Новости-ն:

«Մեզ տեղեկացրին, որ տաղավարում կա մեկը, որը կարող է ահաբեկչական գործողություն իրականացնել: Ինձ խնդրել են այդ մասին ասել եթերում և ես հայտարարում եմ, որպեսզի ցանկացողները լքեն տաղավարը... Ինձ խնդրում են հայտնել նաև, որ հնարավոր ահաբեկչության մասին հաղորդումը ստացվել է ոստիկանության 1-02 համարին, և դա կարող է նախագահի վրա հարձակման փորձ լինել», - ասել է հաղորդավարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել