Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի կարողությունը գերազանցել է 100 միլիարդ դոլարը, հաղորդում է Forbes-ը:

Պարբերականի տվյալներով՝ Գեյթսի կարողությունն ավելացել է Microsoft-ի բաժնետոմսերի արժեքի աճի շնորհիվ:

Ինչպես նշվել է, Microsoft-ի բաժնետոմսերի արժեքը բարձրացել է ընկերության ֆինանսական հաշվետվության արագ հրապարակման ֆոնին:

Միևնույն ժամանակ, պարբերականի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդը մնում է Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը, որի կարողությունը գնահատվում է 153 միլիարդ դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել