The Independent-ը կազմել է «Վրիժառուներ» ֆիլմաշարի հերոսների վարկանիշային աղյուսակը։ Վատագույն հերոս է ճանաչվել Մարտիկը (Вои́тель):

Լրագրողների կարծիքով՝ այս հերոսը հիշեցնում է հումորից և նախապատմությունից զրկված «Երկաթե մարդուն»։ «Երկաթե մարդը» ֆիլմում նրա կերպարը մարմնավորող Թերրենս Հովարդը լքել է նախագիծը, որից հետո այս դերը մարմնավորել է Դոն Չիդլը։

Երկրորդ հորիզոնականում հայտնվել է Մանտիսը, ում դերը խաղացել է Պոմ Քլեմենտեֆֆը։ Նշվում է, որ ֆիլմում մնացած հզոր կերպարների համեմատությամբ նա սկսել է խամրել։ Երրորդ հորիզոնականում է գտնվում Բազեի աչքը՝ Ջերեմի Ռենների դերակատարմամբ։ Նա որևէ գերբնական ուժ չունի, իսկ իր հիմնական զենքը նետ և աղեղն են։ Վատագույն հնգյակի մեջ են նաև Դոկտոր Սթրենջը և Գամորան։

Լավագույն սուպերհերոս է ճանաչվել Տորը, ով այս կոչմանն է արժանացել իր հումորի և Marvel-ի երկրպագուներին գերելու ունակության շնորհիվ։ Ամենահաջողված կերպարների եռյակի մեջ են մտել նաև Օկոյեի խումբը, որի մեջ մտնում են Դորա Միլաջը և Սարդ մարդը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել