Tert.am-ը գրում է.

Tert.am-ը ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ զրուցել է Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ եղած վերջին զարգացումների վերաբերյալ: Նրա խոսքով՝ Մոսկվայում հումանիտար ոլորտում երկու կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները երկկողմ են՝ ընդունվել են Բաքու-Երևան ձևաչափով և այժմ, նույնիսկ եթե Սարսանգի ջրամբարի ողջ ջրային պաշարն էլ ուղղվի դեպի Մուղանի դաշտ, ադրբեջանական կողմն ասելու է, որ Հայաստանն է գնացել այդ քայլին ու Ստեփանակերտն այստեղ ոչ մի կապ չունի ու չի էլ կարող ունենալ:

-Պարո՛ն Մելիքյան, այս շաբաթվա սկզբին Մոսկվայում կայացավ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը: Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել հումանիտար ոլորտում պայմանավորվածություններ, որոնց կատարումը առաջին հայացքից ենթադրում է Արցախի ներգրավվածություն: Դուք ի՞նչ տպավորություն ստացաք հանդիպումից, դրանք կարո՞ղ են դրական տեղաշարժ ապահովել հիմնախնդրի կարգավորման գործընթացում և որքանո՞վ է հնարավոր, որ հումանիտար նախաձեռնություններում ներգրավվի նաև Արցախը:

-Եթե անգամ ինչ-որ գործողություններ կատարվեն էլ Արցախի տարածքում, միևնույն է, վերջինս որպես առանձին սուբյեկտ հանդես գալու հնարավորություն դժվար թե ստանա: Պայմանավորվածություններն երկկողմ են՝ ընդունվել են Բաքու-Երևան ձևաչափով և այժմ, նույնիսկ եթե Սարսանգի ջրամբարի ողջ ջրային պաշարն էլ ուղղվի դեպի Մուղանի դաշտ, ադրբեջանական կողմն ասելու է, որ Հայաստանն է գնացել այդ քայլին ու Ստեփանակերտն այստեղ ոչ մի կապ չունի ու չի էլ կարող ունենալ: Ասվելու է, որ պաշտոնական Երևանի հետ ունեցած պայմանավորվածությունների շնորհիվ են Շուշիի բանտում իրենց պատիժը կրող ադրբեջանցի դիվերսանտները հարազատների հետ հանդիպելու հնարավորություն ստացել: Նույնը նաև Հայաստանի ու Ադրբեջանի լրագրողների փոխայցելություններին է վերաբերվելու: Քաղաքական-դիվանագիտական տեղապտույտի հերթական ոլորանն է սա, որը ունակ չէ անգամ մեկ միլիմետրով մոտեցնելու հակամարտության կողմերի համար փոխընդունելի արժանապատիվ լուծումը:

-Հանդիպումից հետո ուշագրավ էր Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունը, ըստ որի, հանդիպումը տեղի է ունեցել 2016 թվականի Ռուսաստանի առաջարկների հիման վրա: ՌԴ արտգործնախարար Լավրովը ադրբեջանցի իր գործընկերոջ ասածը չէր ժխտել, սակայն հայտարարությունը մտացածին էր համարել հայկական կողմը և հերքել այն: Ընդհանուր առմամբ ի՞նչ տպավորություն եք ստացել այս դիսկուրսից:

-Դժվար հարց է: Ի վերջո Լավրովն ու Մամեդյարովն ավելի լավ կիմանան, թե ինչի մասին են խոսել այն ժամանակ Հայաստանի պատասխանատուների հետ, մինչդեռ Նիկոլ Փաշինյանն ու Զոհրաբ Մնացականյանը կարող են անգամ տեղյակ չլինել Սերժ Սարգսյանի և Էդվարդ Նալբանդյանի մասնակցությամբ տեղի ունեցած զրույցների թեմաներից ու մանրամասներից, քանի որ անձամբ դրանց ներկա չեն եղել եղած տեղեկատվությունն էլ միջնորդավորված են ստացել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել