Չինուհին հարսանեկան ֆոտոսեսիա է կազմակերպել կաթվածահար սիրեցյալի հետ և պատրաստվում է ամուսնանալ նրա հետ՝ գրում է Daily Mail-ը։

Տղամարդը հաշմանդամ է դարձել 2015թ․։ Նա էլեկտրահարվել է։ Չինացին չի կարողանում խոսել, ողջ մարմինը կաթվածահար է․ նա միայն կարողանում է շարժել աչքերը։ Մեկ ամիս անց զույգը պետք է նշանվեր։

Այժմ չինուհին իր ժամանակը նվիրել է հաշմանդամ տղամարդուն, նրա 11-ամյա դստերը և 10-ամյա տղային։ «Կարևոր չէ, թե նա ինչ վիճակում է։ Ես սիրում եմ նրան որպես անհատականություն,- ասում է չինուհին,- ես, միևնույնն է, ամուսնանալու եմ նրա հետ»։ Ամեն առավոտ կինն արթնանում է ժամը 6։30, ուտելիք է պատրաստում տղամարդու համար, կերակրում նրան, լվացացնում, տանում զուգարան, մերսում նրա մկանները։

Բացի դրանից՝ նա հետևում է նաև երեխաներին։ Չինուհին 700 հազար յուան է պարտք արել ընկերներից և հարազատներից տղամարդու ընտանիքի հոգսը հոգալու համար, թեպետ գումար աշխատելու միջոց է գտել․ նա առցանց հեռարձակում է վարում Չինաստանում հայտնի Kuaishou հարթակից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել