Hraparak.am-ը գրում է.

Քաթարցի սոցիոլոգ Աբդ ալ-Ազիզ ալ-Հազրաջը իր յութուբյան ալիքում հրապարակել է ուղեցույց ձեռնարկ այն մասին, թե ինչպես պետք է մահմեդական տղամարդը ճիշտ ծեծի կնոջը։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ Ձեռնարկը, որը իրենից ներկայացնում է տեսահոլովակ, պատմում են այն մասին, թե մահմեդական տղամարդն իր կնոջը պատժելու համար ինչպես պետք է ճիշտ կերպով, իսլամի տառին համապատասխան, ծեծի կնոջը։ Տեսահոլովակում ճիշտ ծեծելու տեխնիկան ցուցադրվում է մի տղայի վրա։ Ըստ այդ ուղեցույցի, տղամարդը պետք է իր կնոջը ծեծի թեթեւ եւ անցավ, սակայն այնպես, որ կինը զգա ամուսնու ուժը եւ իր կանացիությունը։ Այսպես, ըստ Ղուրանի, Մուհամմեդ մարգարեն արգելել է հարվածել դեմքին։ Տղամարդը չի կարող հարվածել իր կնոջ կամ կանանց դեմքին /դեմքերին/։ Պարտադիր կերպով, մինչեւ ծեծելը պետք է խոսել, բացատրել, խորհուրդ տալ, որպեսզի կինը հասկանա իր սխալը իսկ երբ համառի, նոր այն ժամանակ կարելի է ծեծել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել