Tert.am-ը գրում է.

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի նշանակման հարցի քննարկմանը ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ ինքը դիմել է վարչապետին և խնդրել, որպեսզի առաջադրված թեկնածու Գեղամ Գևորգյանի թեկնածությունը հետ կանչեն՝ հիմնվելով այն հանգամանքի վրա, որ նրա՝ որպես ստորաբաժանման ղեկավար ստաժը չի բավարարում նշված հանձնաժողովի նախագահ ընտրվելու համար:

Մարուքյանն ասաց, որ հույս ուներ, որ կբավարարվի իր պահանջը, բայց պարզվում է դրանից հետո Գևորգյանը գրությամբ արագ դիմել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական գրասենյակի ղեկավարին և պարզաբանում խնդրել, այն դեպքում, երբ այդ մարմինը պարզաբանելու իրավունք չունի։

«Այն չի համապատասխանում նորմատիվ ակտերի մասին ՀՀ օրենքին և, ըստ էության, որևէ  ձևով չի ապացուցում այն հանգամանքը, որ դուք կարող եք կանգնել այդտեղ որպես թեկնածու»,-ասաց Մարուքյանն:

«Ըստ էության, ռումբ ենք դնում սրանով հանձնաժողովի տակ: Ցանկացած ժամանակ որոշումը կարող է դատարանում վիճարկվել, որ հանձնաժողովը օրենքով չի կազմավորվել։ Ավելի լավ էր հետ կանչվեր թեկնածությունը և այլ թեկնածու ներկայացվեր: Սա լուրջ խնդիր է: Տիկի՛ն Մակունց, որպես խմբակցության ղեկավար՝ ձեր ուշադրությունն եմ հրավիրում և  փաստաթղթերով կարող եմ ապացուցել: Միջոցներ ձեռք առեք, սա լուրջ պրոբլեմ է: Չի կարող ՏՄՊՊՀ նախագահ ընտրվել օրենքով չհամապատասխանող անձը, կամ էլ, ինչ ասեմ, օրենքը փոխեք, բերեք ընտրեք»,-ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել