Tert.am-ը գրում է.

Ֆեյբուքում միջոցառում է բացվել՝ մարիխուանայի միջազգային օրը նշելու համար: Արդեն 200-ից ավելի օգտատերեր հաստատել են միջոցառմանն իրենց մասնակցությունը:

Ապրիլի 20-ը մարիխուանայի միջազգային օրն է և կազմակերպիչները առաջարկում են այդ օրը ժամը 16:20 հավաքվել Ազատության հրապարակում:

«Այդ օրը աշխարհի բազմաթիվ քաղաքներում մարդիկ հավաքվում են ծանոթանալու և քննարկելու իրենց երկրի քաղաքականությունը մարիխուանայի վերաբերյալ: Խնդրում եմ նկատի ունենալ՝ սա ցույց կամ բողոքի ակցիա չէ․այս օրը մենք չենք առաջադրելու որևէ պահանջ կամ բողոք կառավարությանը կամ պետական այլ մարմնի»,- գրված է միջոցառման նկարագրության:

Ի դեպ, Երևանի քաղաքապետարանն իրազեկված չէ նման միջոցառման անցկացման վերաբերյալ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել