Այսօր  կներկայացնենք  վրացական ոճով պատրաստվող ամենահամեղ խորտիկները՝ բադրիջանի լցոնած ռուլետներ։

Պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է.

  • 2 բադրիջան
  • 150 գրամ «Բրինզա» պանիր
  • 100 գրամ կաթնաշոռ
  • Կանաչի (համեմ, օրեգանո, մաղադանոս)
  • 2 պճեղ սխտոր
  • Ընկույզ
  • Նուռ

Related image

Սկսում ենք պատրաստել

1. Բադրիջանները լվանում ենք և բարակ շերտերով կտրատում։

2. Տապակը դնում ենք կրակին և լավ տաքացնում ենք։ Հետո դնում ենք բադրիջանի շերտերն ու լավ տապակում մինչև ոսկեգույն դառնալը։ Լավ կլինի օգտագործել չկպչող ծածկույթով թավա և յուղ ընդհանրապես չանել։

3. Մանր կտրատում ենք կանաչին և լցնում թասիկի մեջ։ Ավելացնում ենք պանիրը և կաթնաշոռը։ Ճզմում ենք սխտորը։ Ըստ ցանկության աղ և պղպեղ ենք անում, և ամենը լավ խառնում ենք։ Ընկույզը աղում ենք կամ ծեծում, ավելացնում ենք միջուկին։

4. Վերցնում ենք բադրիջանի շերտը, վրան քսում ենք միջուկը և ռուլետի պես փաթաթում։ Այդպես փաթաթում ենք տապակած բոլոր շերտերը։ Պատրաստի ռուլետները դնում ենք մատուցման ափսեի մեջ և զարդարում նռան հատիկներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել