Գերմանիայում ըմպելիքներում հոգեմետ նյութերը հայտնաբերող թևնոցները հայտնվել են վաճառքում:

Նորույթը թույլ կտա խմիչքում հայտնաբերել այսպես կոչված «նոկաուտ-կաթիլները»՝ նյութերը, որոնք կանանց «հեշտ ավար» են դարձնում հանցագործի համար: Գաղափարի հեղինակը Քիմ Աիզենման է: Նրա մոտ այդ միտքն առաջացել է ընկերուհու հետ կատարվածից հետո, որը տուժել է հանցագործներից:

Խմիչքը ստուգելու համար անհրաժեշտ է դրանից մի կաթիլ լցնել թևնոցի վրա, որը պայծառ սպիտակ գույն է արտացոլում: Հեղուկում թմրանույթի առկայության դեպքում արտացոլանքը կապույտ երանգ է ստանում: Աիզենմանի խոսքերով՝ նորույթն ավելի հաճախ գնում են տղամարդիկ՝ իրենց ընտանիքի անդամներին ապահովագրելու համար:

«Ի տարբերություն այլ թևնոցների, որոնք փորձարկում չեն անցել, մեր նմուշները չեն արձագանքում շաքարի մոլեկուլներին, որոնք կեղծ արդյունք են ցույց տալիս», – ասել է նա Handelsblatt պարբերականին տված հարցազրույցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել