Tert.am-ը գրում է․

EurActiv կայքը հրապարակել է ներկայում անազատության մեջ գտնվող ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հոդվածը, որում նախկին նախագահը ՀՀ գործող վարչապետին մեղադրում է իշխանության չարաշահման համար`ընդգծելով, որ միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը եվրոպական մայրաքաղաքներում իր հանձնառությունն է հայտնում օրենքի գերակայությունն ամրապնդելու վերաբերյալ:

«Դեկտեմբերին խորհրդարանական ընտրություններից ընդամենը երկու օր առաջ երկրորդ անգամ ձերբակալվելուց հետո, ես շարունակում եմ ապօրինաբար բանտում պահվել՝ սպասելով դատավարության մեկնարկին: Ինձ արգելել են երկրից դուրս գալ, զրկել են Սահմանադրությամբ երաշխավորված նախագահական անձեռնմխելիությունից, հիմնարար իրավունքներից, ինձ թույլ չեն տալիս օգտվել իմ քաղաքացիական և քաղաքական իրավունքներից, երկրիս վարչապետն ինձ զրպարտում է իր հանրային հայտարարություններում»,-գրել է Քոչարյանը՝ ընդգծելով, որ դրան զուգահեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եվրոպական երկրներում իր հանձնառությունն է հայտնում օրենքի գերակայությունն ամրապնդելու, անկախ արդարադատություն ապահովելու, մարդու իրավունքները պաշտպանելու և Հայաստանում ժողովրդավարությունը վերականգնելու հարցում:

Քոչարյանը նշում է, որ իրեն ապօրինաբար բանտում են պահում ընդդիմադիր քաղաքական գործիչ, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի անսահման պոպուլիզմի քննադատը լինելու համար:

«Ես այն մարտահրավեր նետողն եմ, որն ի վիճակի է նրան հաշվետու դարձնել հայերին մտահոգող իրական խնդիրների՝ պետական կառավարման, ազգային անվտանգության և տնտեսության հարցում: Իսկ ո՞վ է Նիկոլ Փաշինյանը: Նա 2008 թ. մարտին նախագահական ընտրություններից հետո կազմակերպված ցույցերի պարագլուխն է, որի խրախուսմամբ զանգվածային ընդվզումներ են եղել՝ վերածվելով Երևանի փողոցներում դաժան բախումների: Ութ քաղաքացի և երկու ոստիկան կորցրին իրենց կյանքը, 187 ոստիկան և 32 ցուցարար վնասվածքներ ստացան»,-գրել է ՀՀ 2-րդ նախագահը:, որում նախկին նախագահը ՀՀ գործող վարչապետին մեղադրում է իշխանության չարաշահման համար`ընդգծելով, որ միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը եվրոպական մայրաքաղաքներում իր հանձնառությունն է հայտնում օրենքի գերակայությունն ամրապնդելու վերաբերյալ:


«Դեկտեմբերին խորհրդարանական ընտրություններից ընդամենը երկու օր առաջ երկրորդ անգամ ձերբակալվելուց հետո, ես շարունակում եմ ապօրինաբար բանտում պահվել՝ սպասելով դատավարության մեկնարկին: Ինձ արգելել են երկրից դուրս գալ, զրկել են Սահմանադրությամբ երաշխավորված նախագահական անձեռնմխելիությունից, հիմնարար իրավունքներից, ինձ թույլ չեն տալիս օգտվել իմ քաղաքացիական և քաղաքական իրավունքներից, երկրիս վարչապետն ինձ զրպարտում է իր հանրային հայտարարություններում»,-գրել է Քոչարյանը՝ ընդգծելով, որ դրան զուգահեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եվրոպական երկրներում իր հանձնառությունն է հայտնում օրենքի գերակայությունն ամրապնդելու, անկախ արդարադատություն ապահովելու, մարդու իրավունքները պաշտպանելու և Հայաստանում ժողովրդավարությունը վերականգնելու հարցում:

Քոչարյանը նշում է, որ իրեն ապօրինաբար բանտում են պահում ընդդիմադիր քաղաքական գործիչ, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի անսահման պոպուլիզմի քննադատը լինելու համար:

«Ես այն մարտահրավեր նետողն եմ, որն ի վիճակի է նրան հաշվետու դարձնել հայերին մտահոգող իրական խնդիրների՝ պետական կառավարման, ազգային անվտանգության և տնտեսության հարցում: Իսկ ո՞վ է Նիկոլ Փաշինյանը: Նա 2008 թ. մարտին նախագահական ընտրություններից հետո կազմակերպված ցույցերի պարագլուխն է, որի խրախուսմամբ զանգվածային ընդվզումներ են եղել՝ վերածվելով Երևանի փողոցներում դաժան բախումների: Ութ քաղաքացի և երկու ոստիկան կորցրին իրենց կյանքը, 187 ոստիկան և 32 ցուցարար վնասվածքներ ստացան»,-գրել է ՀՀ 2-րդ նախագահը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել