Panorama.am-ը գրում է․

«Մենք ասել ենք, որ կոռուպցիայի, չարաշահումների, վատնումների դեմ պայքարում մարդկանց չենք բաժանելու յուրայինների ու օտարների, ինչպես եղել է նախկինում։ Նման բաժանում չի լինելու, և կարծում եմ, արդեն համոզվել եք»,-Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելուն, ասաց ԱԺ  փոխնախագահ Լենա Նազարյանը։

Հարցին, թե Դավիթ Սանասարյանը մեղադրանքը հիմնավոր չի համարում, ԱԱԾ-ին կասկածելու հիմքեր կա՞ն, ԱԺ փոխնախագահը պատասխանեց, որևէ մեկի հանդեպ կասկածներ չունի։

«Վստահում եմ ԱԱԾ-ի գործողություններին։ Ես բացառում եմ, որ որևէ պաշտոնյայի գլխին, այսպես ասած, կարող է որևէ մեկը գործ սարքել, նաև բացառում եմ, որևէ մեկը մեղավոր լինելու դեպքում մնա անպատիժ»,-ի պատասխան ճշտող հարցերին, ասաց Լ. Նազարյանը։

Վերջինը համարում է, որ Վերահսկողական պետական ծառայության ու Ազգային անվտանգության ծառայության միջև եղած տարաձայնությունները չեն հեղինակազրկում վարչապետ Փաշինյանին։

«Նախկինում էլ գուցե եղել են նման տարաձայնություններ, բայց դրանց վերաբերյալ հանրությունը որևէ տեղեկություն չի ունեցել, բոլոր հարցերը ներքին կարգով են լուծվել։ Հիմա մենք հնարավորություն ունենք տեղյակ լինել ու դատել փաստերով»,-ասաց ԱԺ փոխնախագահը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել