Tert.am-ը գրում է․

Եթե հասարակությունն ազատ է, տվեք հնարավորություն, թող մարդիկ մասնակցեն, պարտվեն, գիտեք, որ մարդիկ հաղթելու են, երկու ոտքը դրել եք մի կոշիկի մեջ որ ի՞նչ, գնալու ենք, բոլոր բարիերները անցնելու ենք: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի հերոս, ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով պնդումներին, թե ինքը չի կարող մասնակցել մյուս տարի սպասվող նախագահական ընտրություններին, քանի որ ԼՂՀ քաղաքացի չէ:

«Պատրաստվում ենք օրենքով շարժվել, երբ ես 2007 թ-ին մասնակցել եմ ընտրություններին ես ՀՀ-ում 5 տարվա կացություն չեմ ունեցել, մենք մի երկիր ենք, փորձում ենք էդ մարդկանց հասկացնել՝ օրենքը ընտրական մի՛ կիրառեք, բոլորի համար հավասար է: Էսօրվա գործող ղեկավարը եկել է 1999թ-ին՝ Մոսկվայից, 2007-ին ո՞նց է դարձել ԼՂ նախագահ, 10 տարվա կացությունը կա՞ր: Ոստիկանություն թուղթ է տալիս, որ ժամանակ առ ժամանակ եկել է, գնացել, ես էլ, դուք էլ գիտենք՝ ժամանակ առ ժամանակ Ղարաբաղ գնում-գալիս էի: Փորձում են խանգարել, քանի որ գիտեն՝ ընտրություններում իմ մասնակցության դեպքում կարող է լուրջ մրցակցություն լինել և ես հաջողություն ունենամ»,-նշեց Սամվել Բաբայանը:

Նա հիշեցրեց, որ ԼՂՀ Սահմանադրության 47–րդ հոդվածում փոփոխություններ իրականցնելու համար ստորագրահավաք են սկսելու:

«ԱՀ և ՀՀ ցանկացած քաղաքացի իրավունք ունի ԼՂՀ պատգամավորի, նախագահի ընտրություններին մասնակցել ու վերջ: Եթե Ղարաբաղից գալիս ենք, Երևանում մասնակցում ենք ընտրություններին, ոչ ոք մեզ չի ասում, որ դու քաղաքացի չես: Սահմանադրությունը Բաբայանն իր համար չի փոխում, էսօր երիտասարդներ կան, որ  եկել են սովորելու, 4-5 տարի բացակայել են, նրանք իրավունք չունե՞ն այնտեղ մասնակցել խորհրդարանական ընտրություններին»,-նշեց Սամվել Բաբայանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել