ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները՝ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը կարող են երկկողմ հանդիպում անցկացնել մայիսի 29-ին Ղազախստանում կայանալիք Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի շրջանակներում:

«ՌԴ և Հայաստանի քաղաքական փոխգործակցությունը շատ կառուցողական է և դինամիկ: Մեր երկրների ղեկավարներն անցյալ տարի հանդիպել են յոթ անգամ, նրանք մշտական կապի մեջ են, առկա են հեռախոսազրույցներ: Մայիսի 29-ին Ղազախստանում կայանալիք ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի հերթակում տեղի կունենա հանդիպում, իսկ հոկտեմբերի 1-ին նույն միջոցառումը կանցկացվի Երևանում, որտեղ մեր երկրների ղեկավարները ևս հնարավորություն կունենան հանդիպելու», - ասել է նա ՀՀ Ազգային Ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել