Թուրքիայի նախագահի մամլո խոսնակը հայտարարել է, որ Թուրքիան ոչ թե ամերիկյան F-35 կործանչների գնորդ է կամ սպառող, այլ այդ կործանիչների արտադրող: Նա որոշ փակագծեր է բացել՝ ասելով, որ Թուրքիան համարվում է F-35-ի տեխնոլոգիայի գործընկեր և հիշեցրել ԱՄՆ-ին, որ Թուրքիան այդ կործանիչների գնորդը կամ սպառողը չէ, այլ արտադրողն է: 

Մամլո խոսնակը նաև մեղադրել է ԱՄՆ-ին Սիրիայից զորքերը դուրս չբերելու և անվտանգության գոտին Թուրքիայի լիակատար վերահսկողության չհանձնելու մեջ, ինչի մասին Թրամփը հայտարարել է 2018-ի դեկտեմբերին: 

Այս տեսակ հայտարարությունը սպասելի էր վերջերս ԱՄՆ-ում տեղի ունեցած թուրք գործարարների կոնֆերանսից հետո: Այդ կոնֆերանսին այդպես էլ իրենց մասնակցությունը նախկինի պես չբերեցին ամերիկյան քաղաքական դաշտի հիմնական խաղացողները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել