Armsport.am-ը գրում է․

Ապրիլի 18-ին Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղն անցկացրեց «Նապոլիի» հետ:

«Զինագործները» տանը հաղթել էին 2-0 հաշվով: Նեապոլում կայացած խաղը ևս ավարտվեց Էմերիի թիմի հաղթանակով (1-0), և «Արսենալը» դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի «Վալենսիայի» հետ:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այդ խաղում «Արսենալի» պահեստայինների կազմում էր, սակայն 34-րդ րոպեին դուրս եկավ խաղադաշտ՝ փոխարինելով վնասվածք ստացած Ռեմսիին:

Խաղադաշտում անցկացրած 56 րոպեներին Մխիթարյանը գոլով ու գոլային փոխանցումով աչքի չի ընկել: Ըստ վիճակագրության՝

Ճշգրիտ փոխանցումներ՝ 13 (59%)

Սուր փոխանցումներ՝ 1

Գերազանց պահ՝ 1

Հարված դարպասի ուղղությամբ՝ 1

Մենապայքարներ (հաղթած)՝ 8 (4)

Whoscored.com-ը նրա խաղը գնահատել է բարձր՝ 7.1 նիշով: Ավելի բարձր գնահատական այս խաղի համար «Արսենալի» կազմում ստացել են Ալեքսանդր Լակազետը, Լորան Կոսիելնին (երկուսն էլ՝ 7.4), Պետր Չեխն ու Մեյտլենդ-Նայլսը ստացել են 7.3 նիշ, Ջական ու Կոլաշինացը ստացել են 7.2 գնահատականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել