Panorama.am-ը գրում է․

Միացյալ Նահանգներում հրապարակվել է հատուկ քննիչ Ռոբերտ Մյուլլերի 448 էջանոց զեկույցի գաղտնազերծված տարբերակը, որի հիմնական եզրակացությունն է՝ Դոնալդ Թրամփը և նրա թիմի անդամները որևէ կերպ ապօրինի համագործակցություն չեն իրականացրել Ռուսաստանի հետ:

Միևնույն ժամանակ, զեկույցը ևս մեկ անգամ ապացուցում է Մոսկվայի փորձերը՝ միջամտել ԱՄՆ-ի ընտրություններին: Այս մասին տեղեկում ենք Ամերիկայի Ձայնից։

Զեկույցի համաձայն, Դոնալդ Թրամփը, ով անցյալ տարիների ընթացքում դժգոհում էր իր նկատմամբ ընթացող հետաքննությունից, 2017-ի հունիսին զանգահարել է Սպիտակ տան իրավական հարցերով խորհրդական Դոն ՄքԳանին և ասել, որ Մյուլերին պետք է հեռացնել աշխատանքից:

Ըստ զեկույցի, «ՄքԳանը չի կատարել հրահանգը, ասելով, որ ավելի շուտ հրաժարական կտա, քան կգնա այդ քայլի», ուստի, արդարադատության իրականացման խոչընդոտելու փորձ իրականում տեղի չի ունեցել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել