Panorama.am-ը գրում է․

«ՀՀ-ում ցեմենտ արտադրող երեք հիմնական գործարաններ կան՝ «Արարատցեմենտը», Հրազդանի գործարանը և նաև Երևանում ցեմենտ արտադրող մեկ գործարան, որը ցեմենտի հումքը ներմուծում է արտասահմանից։  «Արարատցեմենտը» այսօր առաջարկում է 40 հազար դրամ բացթողման գին, Երևանը ցեմենտի գործարանը՝ 41 հազար դրամ, իսկ Հրազդանի գործարանը՝ 48 հազար դրամ»,- այսօր Ազգային ժողովում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց հարակից զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Նրաի խոսքով՝ հեղափոխությունից հետո հայկական շուկա ներմուծվեց նաև իրանական ցեմենտ, որի արժեքը Հայաստանի սահմանի վրա կազմում էր 8-ից 10 հազար դրամ և նույնիսկ հարկվելուց հետո արժեքը 13 հազար դրամից չէր գերազանցում։

«Եթե կառավարությունը քայլ չաներ, տեղական գործարաններ արագ կփակվեին, և ՊԵԿ-ը հսկիչ 100 հազար դրամ է սահմանում, որպեսզի մրցակից լինի տեղական ցեմենտին։ Սրանով հանդերձ 2018 ընդհանուր ցեմենտի 25 տոկոսն է ՀՀ ներմուծվել, մնացած 75 տոկոսը տեղական արտադրողներն են ապահովել։ Իրանական ցեմենտ մուտք գործելուց հետո ցեմենտի գները ՀՀ-ում նվազեցին 10 հազար դրամով, և սա ոչ թե սեփականատերերի բարի կամքի, այլ կառավարության վարած քաղաքականության արդյունքում էր, երբ մրցակցություն առաջացավ, նաև որակը լավացավ»,- նշեց պատգամավորը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել