Խոյ։ Հնարավոր են ստիպված շփումներ պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, փաստաթղթերի ձևակերպումը ենթադրվածից ավելի շատ ժամանակ կխլի, սակայն անգամ դա ձեզ չի խանգարի իրականացնել ձեր համարձակ պլանները: Այո՛, երբեմն ծագում են տարաձայնություններ աշխատակիցների և ղեկավարության հետ, սակայն խաղաղությունը կհաստատվի շատ արագ, և դժվար թե որևէ մեկը ձեր դեմ չարանա: Օրվա երկրորդ կեսին թե՛ պրոֆեսիոնալ և թե՛ անձնական ոլորտում ձեր առջև կբացվեն նոր հնարավորություններ:

Ցուլ։ Այսօր դուք հնարավորություն ունեք դրանք բարեհաջող ավարտին հասցնելու, անգամ եթե անբարյացկամները փորձեն ձեզ խանգարել: Խուսափեք աշխատավայրում ավելորդ խոսակցություններից, մի տարածեք չստուգված տեղեկություններ, անգամ եթե դրանք ձեզ ճշմարտացի են թվում: Հույս մի դրեք այն բանի վրա, որ բամբասանքները ձեզ կօգնեն վեր բաձրանալ ծառայողական աստիճաններով: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են դրական փոփոխություններ անձնական կյանքում․ կկարգավորվեն ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերությունները:

Երկվորյակ։ Դուք հեշտությամբ եք նվաճում համակրանք, այնպիսի գործնական հարաբերությունների մեջ եք մտնում, որոնք խոստանում են ներդաշնակ և արդյունավետ լինել: Ղեկավարությունն աչքաթող չի անում ձեր նվաճումները, այնպես որ, կարելի է ակնկալել մոտ ապագայում շռայլ վարձատրություն: Ձեզ համար հետաքրքիր է այն ամենն, ինչ դուք անում եք, այնպես որ, տրամադրությունը բարձր կլինի ողջ օրվա ընթացքում: Ձեր խանդավառությունը վարակիչ է, իսկ մտերիմներն էլ պատրաստ են աջակցել ձեր ցանկացած գաղափարին:

Խեցգետին։ Այսօր լուրջ հաջողություններ աշխատանքում ակնկալելն այնքան էլ իրատեսական չէ, փոխարենը դուք այնպիսի մարդկանց հետ ծանոթանալու հնարավորություն ունեք, ովքեր շուտով ձեզ կօգնեն վեր բարձրանալ կարիերայի աստիճաններով: Ցանկալի չէ կնքել գործարքներ, քանի որ մեքենայությունների զոհ դառնալու ռիսկ կա: Տնային գործերը բավական ժամանակ են խլում, սակայն դուք գիտեք, որ ջանքերը զուր չեն, և արդյունքն էլ կարդարացնի սպասումները, դրա հետ մեկտեղ էլ որոշ բաներ կարելի է հանձնարարել մտերիմներին:

Առյուծ։ Օրը հարմար է սեփական պլաններով ընկերների, ազգականների և սիրելի մարդու հետ կիսվելու համար: Կարելի է հեռավոր ուղևորությունների մեկնել: Հնարավոր նաև են ռոմանտիկ հրապույրներ, որոնք կլինեն ոչ այնքան լուրջ, սակայն զվարճալի, սակայն դրա հետ մեկտեղ էլ դուք լուրջ վրիպումներ թույլ չեք տալիս և կարողանում եք գործերը բարեհաջող ավարտին հասցնել: Հարմար օր է գործարքներ կնքելու համար․ դրանք հաստատ ձեզ լուրջ եկամուտ կբերեն:

Կույս։ Այսօր ստիպված եք լինելու զբաղվել միաժամանակ ահռելի քանակության գործերով, և ի զարմանս բոլորի՝ դուք ամեն ինչը հաջողությամբ ավարտին կհասցնեք: Ղեկավարության տարաձայնությունները հնարավոր է լինում հաղթահարել, ավելին` շանս է ստեղծվում ձեր կողմը քաշելու այնպիսի մարդկանց, ովքեր նախկինում ձեր հանդեպ հոռետես վերաբերմունք ունեին: Անձնական գործերում ձեզ միայն հաջողությունը կուղեկցի: Նշանի միայնակ ներկայացուցիչների համար հետաքրքիր ծանոթություններ հաստատել ու հիանալի առիթներ կընձեռվեն:

Կշեռք։ Օրը հարմար է կահույք և կենցաղային տեխնիկա գնելու համար: Փոքր-ինչ մռայլեցնել օրը կարող են մտերիմների հետ հարաբերությունները․ դրանք բավական բարդ են դասավորվում, և դուք էլ ստիպված եք լինելու ճկունություն և դիվանագիտություն դրսևորել, որպեսզի խուսափեք կոնֆլիկտներից: Ձեր նախազգացումը շատ ուժեղ է, և հենց դրա շնորհիվ էլ դուք գտնում եք ելքեր ամենաբարդ իրավիճակներից, գտնում դաշնակիցներ, ընտրում այնպիսի նախագծեր և գաղափարներ, որոնք իրոք արժանի են կյանքի կոչվելու: Հնարավոր են դրամական մուտքեր:

Կարիճ։ Այդ ժամանակահատվածը խոստանում է հաճելի հանդիպումներ, հետաքրքիր մարդկանց հետ շփումներ, վառ տպավորություններ: Ընթացիկ հարցերի լուծումը ձեզ բավական ձանձրալի է թվում և դուք հաճույքով դրանք մեկ ուրիշի կհանձնարարեիք, սակայն, ցավոք, ցանկացողներ չեն գտնվում: Այնպես որ, ուզեք դուք դա, թե ոչ, միևնույն է, ստիպված եք չարչարվել: Իսկ ահա օրվա երկրորդ կեսը դասավորվում է անհամեմատ հաջող․ այդ ժամանակահատվածում դուք շանս կունենաք հաջողության հասնելու գործնականում ցանկացած գործում, որին ձեռնամուխ կլինեք:

Աղեղնավոր։ Օրը հարմար կլինի ընկերական և ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար: Դուք շատ լավ եք հասկանում մարդկանց, անսխալ առանձնացնում եք նրանց, ում հետ արժե գործ ունենալ: Դուք նկատում եք այն ամենն, ինչ արժանի է ուշադրության, արագ իրականացնում եք ուրիշների արժեքավոր գաղափարները: Շանս ունեք նոր գործընկերներ գտնել, պայմանավորվել համագործակցության վերաբերյալ, որը բեղմնավոր ու երկարատև կլինի: Հեռախոսազրույցները ցանկալիից շատ ավելի ժամանակ կխլեն, սակայն անօգուտ չեն լինի:

Այծեղջյուր։ Օրը հարմար է խոշոր գնումների համար: Հնարավոր է արտասահմանցիների հետ գործնական հարաբերությունների սկիզբ, լավ են դասավորվում ուղևորությունները, այդ թվում՝ արտերկրյա: Դուք ճիշտ որոշումներ կկայացնեք, չնայած որ դա հեշտ չի լինի, և դրանով իսկ հուսալի հիմք կդնեք ապագա հաջողությունների համար: Ցավոք, անձնական հարաբերություններում իրավիճակը դասավորվում է ոչ այնքան բարենպաստ․ դուք, բոլորովին դա չցանկանալով, վիրավորում եք մտերիմներին, ուշադրության չեք արժանացնում նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:

Ջրհոս։ Այսօր դա կարող է սխալների հանգեցնել, քանի որ դուք հակված եք ցանկալին իրականության տեղ ներկայացնել: Արժե լսել իմաստուն մարդկանց կարծիքները: Անձնական բնույթի հարցերը դուք լուծում եք ինքնուրույն՝ չհետևելով ոչ մեկի խորհրդին: Ճիշտ է, դրա համար պետք է, որքան հնարավոր է, շուտ ճիշտ տեղը դնել գերակայությունները, հետաձգել կամ մեկ ուրիշին հանձնարարել բոլոր երկրորդականները: Դուք հնարավորություն կունենաք ցույց տալու ղեկավարությանը ձեր պրոֆեսիոնալիզմը, ձեր նվաճումները կնկատվեն և կվարձատրվեն:

Ձկներ։ Այսօր դուք չափազանց վճռական եք տրամադրված աշխատանքի հարցում, դրա հետ մեկտեղ էլ դուք ձեռք եք բերում նոր և շատ ազդեցիկ դաշնակիցներ: Հնարավոր է, որ նրանք չկիսեն ձեր բոլոր հետաքրքրությունները, սակայն դուք նրանց, անխոս, դուր եք գալիս, իսկ առայժմ դա բավարար է: Հիշեք, որ բացասական միտումների ազդեցությունը երկար չի մնա, և շուտով ամեն ինչ կհարթվի: Անձնական հարաբերություններում կարող են զգալի փոփոխություններ լինել, և դրանց պատճառն ուղղակի կարող են լինել զուգադիպությունը, հանգամանքների զարմանալի դասավորությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել