««Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշ­խանությունները հնարավոր բոլոր լծակներն օգտագործում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար որևէ պաշտոնական այցի հրավեր ստանան ԱՄՆ-ից: 

Ներկայումս Երևանում գտնվող ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպումների թեմաներից մեկը հենց այդ հարցն է, որպեսզի կոնգրեսականների լոբբինգի շնորհիվ հնարավոր լինի ստանալ այդ հրավերը: ԱՄՆ-ում բարձրաստիճան հանդիպումներն ապահովելու համար այդ աշխատանքին են կցվել նաև Փաշինյանի սա­տելիտ հ/կ-ները, որոնք կապեր ունեն ամերիկյան որոշակի կազմակերպությունների հետ կամ ֆինանսավորվում են վերջիններիս կող­մից: 

Մեր աղբյուրները պնդում են, որ նմանա­տիպ ակնարկներ են եղել նաև նորանշանակ դեսպանի հետ հանդիպումների ժամանակ: Թե որքանով արդյունավետ կլինեն ջանքերը, ցույց կտա ժամանակը, սակայն, մեր տեղեկություններով, ամերիկացիներն այս առիթով մի քանի ակնարկ, այնուամենայնիվ, արել են՝ հատկապես կապված Հայաստանի նոր իշխանությունների արտաքին քաղաքական գծի մեջ որոշ քայլերի, այդ թվում՝ Սիրիա զորամի­ավորում ուղարկելու փաստի հետ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել