Մի կարևոր բանի մասին եմ ուզում խոսել:

Հայերս շատ զգայուն ենք հայրենիքին վրեաբերող հարցում: Մեր այս զգայնական լինելու մասին շատ լավ գիտեն մեզ հարևան, բայց ոչ բարեկամ երկու պետություները, որոնցից մեկը արևելքում է, մյուսը` արևմուտքում: 
Այս երկուսն էլ լավ ուսումնասիրել են մեր հոգեբանությունը և իրենց քարոզչությունն ու հակահայ գործունեությունն իրականացնում են ըստ այդմ:

Հիմա՝ ավելի մանրամասն: Սրանք սարսափում են այն մտքից, որ որևէ պետություն կամ ազգ մեզ հետ բարեկամանում է, բարիդրացիական հարաբերություններ է փորձում հաստատել: Ահա այդպիսի իրավիճակում ենք հայտնվել մենք: Մեր ժողովուրդը կուլ է տալիս մի խայծ, որը պատրաստել են թուրք և ադրբեջանցի անունով ցեղախմբերի միացությունը: 

Թե՛ թուրքերը, թե՛ ադրբեջանցիները սարսափում են հայերի և քրդերի հնարավոր համագործակցությունից, ամեն ինչ անում են, որպեսզի նման բան տեղի չունենա: Հենց դա է պատճառը, որ փորձում են հայերին և քրդերին բաժանել ադրբեջանցիներով՝ դրանց բնակեցնելով Կարսում և Իգդիրում, կտրելով հնարավոր անմիջական կոնտակտից: Բացի այդ՝ հիմնականում թուրքերը, իսկ վերջերս արդեն ադրբեջանցիները, քրդերենով համացնացնում ստեղծում և տարածում են քարտեզներ, որոնք իբրև թե հենց քրդերի կողմից են կազմված: Հենց այս քարտեզներից կրկին ակտիվանում է մեր թշնամական վերաբերմունքը քրդերի նկատմամբ, որը հայերի մոտ ձևավորվել է 1915 թ.-ից հետո: Ինքս շատ եմ հանդիպել թուրքերի, ովքեր նպատակաուղղված հենց այս գիծն են առաջ տանում: Պետք է ասեմ նաև, որ նմանատիպ քաղաքականություն էլ տարվում է համշենահայերի շրջանում: Թուրքական քարոզչությունն ու քաղաքականությունը փորձում է երկու բևեռների վրա դնել համշենահայերին և հայերին՝ կրկին օգտագործելով միմյանց նկատմամբ թշնամական վերաբերմունք սերմանելը, այս անգամ էլ՝ կրոնի միջոցով: Փաստեր շատ ունեմ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել