Մեծ հաշվով՝ անմեղության կանխավարկածի նկատմամբ հարգանքը հարգանք է ոչ միայն և ոչ այնքան այդ հիմնարար իրավունքից օգտվող կոնկրետ անձի, որքան բուն իրավունքի, իրավական մշակույթի հանդեպ։

Անկեղծորեն հավատացած եմ, որ մի օր անմեղության կանխավարկածն առօրեական մակարդակում իսկապես ներքին որակ կդառնա մեր քաղաքացիների մեծամասնության համար։ Այ դա ինչ-որ առումով իսկապես հեղափոխություն կլինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել