Մեծ Բրիտանիայի բնակչուհին հին մատանու մեջ մազ է գտել, որը կարող է պատկանել անգլիացի գրող Շառլոտա Բրոնտին։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը։

Գտածոն ցուցադրել են անտիկ իրերի փնտրտուքով զբաղվող Antiques Roadshow հեռուստահաղորդման ժամանակ։ Կինը պատմել է, որ նախկինում այդ մատանին պատկանել է իր ամուսնու մահացած հորը։ Նա մատանու ներքին հատվածում նկատել է գրողի անունը և նրա մահվան տարին։

Մատանին ուսումնասիրել է ոսկերիչ Ջեֆրի Մաննը։ Նրա խոսքերով՝ մատանին ինքն իրենով արժե 25 ֆունտ, սակայն գրվածքը և մազը կարող են բարձրացնել նրա արժեքը մինչև 20 հազար ֆունտի։

Մաննը վստահ է, որ մազն իրոք պատկանում է Շառլոտա Բրոնտին։ Նա նշում է, որ 19-րդ դարում մազերից հաճախ էին զարդեր պատրաստում։ Բրոնտը նույնպես կրել է թևնոց, որը պատրաստված է եղել իր քրոջ մազերից։

Շառլոտա Բրոնտը «Ջեյն Էյր» վեպի հեղինակն է։ Նրա քույրերը՝ Էննը և Էմիլին, նույնպես գրողներ են եղել։ Բրոնտը ծնվել է 1816 թվականին և մահացել 1855-ին։

2018 թվականին հայտնի էր դարձել, որ 15 ֆունտով գնված ճենապակե թեյնիկը իրականում 17-րդ դարի է, և այն արտադրվել է Ամերիկայում՝ առաջին ճենապակե գործարանում։ Երկու տարի անց գտածոն աճուրդում վաճառվել է 575 հազար ֆունտ ստեռլինգով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել