Բոտսվանայում բացառիկ կապույտ ադամանդ են գտել։

Գտածոյի մասին հայտարարել է բոտսվանական պետական Okavango Diamond Company կազմակերպությունը։ Ադամանդը օվալաձև է, իսկ կշիռը կազմում է 20,46 կարատ։

Ադամանդն անվանել են «Կապույտ Օկավանգո»՝ ի պատիվ երկրագնդի ամենամեծ ներքին դելտայի՝ Օկավանգոյի։

Կապույտ գույնն ադամանդների համար շատ բացառիկ գույն է։ Թանկարժեք քարերն այս գույնը ստանում են բորի միացությունների շնորհիվ։

Մեկ կարատ կշռով կապույտ ադամանդի գինը կարող է կազմել 150-170 հազար դոլար։

2018 թվականի հուլիսին ռուսական «Ալռոսա» կազմակերպությունը հայտնել էր, որ գտել են ադամանդ, որն ունի ֆուտբոլի գնդակի ձև և գունավորում։ Յուրահատուկ թանկարժեք քարը, որի քաշը 0,5 կարատ էր, հայտնաբերել էին Արխանգելսկի շրջանում։ Քարն անվանել են «Իգր Ակինֆեև»՝ ի պատիվ Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի դարպասապահի։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել