Ծուլությունն ամեն ինչ հետոյին թողնելու սովորությունն է, նախանձը, եսասիրությունը սովորություններ են, որոնցից սովորաբար ազատվում են։ Իրականում այս սովորություններն այդքան էլ վատը չեն։ Երբեմն բացասական սովորությունները մեր կյանքն ավելի հեշտ են դարձնում։ Ճիշտ մոտեցման դեպքում նրանք մեր կյանքը կարող են փոխել դեպի ավելի լավը։

Ամեն ինչ ինձ համար

Հաճախ եսասերներն այդքան էլ չեն ընդունվում և անգամ շրջապատի մոտ հակակրանք են առաջացնում։ Սակայն հասկանալով մարդկանց եսասիրության պատճառները՝ սկսում ես նրանց հարգել։ Նրանք միշտ մնում են իրենց կարծիքին։ Եսասերները նաև երբեք թույլ չեն տա օգտագործել իրենց։

Ծուլություն

Թվում է, թե ծուլությունից վատ բան չկա։ Հիշեք, թե ովքեր են ստեղծել լվացքի մեքենան, միկրոալիքային վառարանը, փոշելուլը։ Ամենայն հավանականությամբ, այս մարդիկ ցանկացել են հեշտացնել իրենց կյանքը։ Նրանց հայտնագործությունների շնորհիվ մենք խնայում ենք մեզ համար թանկարժեք ժամանակը։

Նախանձ

Նախանձը լինում է սև և սպիտակ, այդ պատճառով այն կարող ենք համարել ինչպես բացասական, այնպես էլ դրական երևույթ։ Եթե մենք ցանկանում ենք ավելի լավը դառնալ, քան մեկ ուրիշը, ում նախանձում ենք, ապա այն շատ լավ երևույթ է։ Շնորհիվ այս թվացյալ վատ որակի՝ մեզ մոտ առաջանում է լավ աշխատելու և նոր ձեռքբերումների հասնելու ցանկություն։

Համառություն

Շատ դեպքերում համառությունը համարվում է հիմարության հոմանիշ, սակայն դա իրականում այդպես չէ։ Համառ մարդը կարողանում է պաշտպանել իր տեսակետը և չի շեղվում իր ընտրած ուղուց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել