Azatutyun.am-ը գրում է.

Ռուսաստանը իսկապես փորձել է միջամտել 2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին, սակայն Ռոբերտ Մյուլլերի գլխավորած հետաքննությունը չի գտել փաստեր, որոնք կապացուցեին Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի մասնակցությունը նման գործընթացներում, այս մասին հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլլիամ Բարրը՝ Մյուլլերի հետաքննության արդյունքներին նվիրված ասուլիսի ժամանակ:

ԱՄՆ-ի գլխավոր դատախազի խոսքերով՝ Սպիտակ տունը «լիովին համագործակցել է» Մյուլերի հետաքննության հետ, չնայած Թրամփի կողմից քննության հասցեին քննադատությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել