Ֆոտոխցիկի լուսարձակումը փրկել է երեխայի կյանքը՝ «լուսաբանելով» աչքում եղած բազմաթիվ քաղցկեղային ուռուցքները, հաղորդում է Survivor-ը:

ԱՄՆ Օրեգոն նահանգի երկամյա բնակչուհի Գրեյսի Կորիգանը հիվանդացել է քաղցկեղով, որը հայտնաբերվել է ֆոտոխցիկի լուսարձակման շնորհիվ: Աղջկա մայրը՝ Էլի Սմիթը, երեխայի լուսանկարը դիտելիս տարօրինակ բան է նկատել նրա աջ աչքում և դիմել է բժշկի:

Արդյունքում պարզվել է, որ աղջկա աչքում տասը retinoblastoma կա: Բազմաթիվ քաղցկեղային ուռուցքների պատճառով աղջկա աչքը շտապ հեռացրել են:

Երեք տարի անց նա հաղթահարել է քաղցկեղը և սովորել պրոթեզին:

Գրեյսի մայրն ասում է, որ աղջիկը պատրաստվում է դպրոց գնալ և «նորմալ կյանքով ապրել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել