Ermenihaber.am-ը գրում է.

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Փերվին Բուլդանը շնորհավորել է գլխավոր ըննդիմադիր«Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) թեկնածու Էքրեմ Իմամօղլուին՝ Ստամբուլի քաղաքապետ նշանակվելու կապակցությամբ։ 

HDP-ի համանախագահ Բուլդանը հաջողություններ է մաղթել Իմամօղլուին և առաջարկով հանդես եկել։ 

Փերվին Բուլդանը նշել է, որպես Ստամբուլի քույր քաղաք՝ լավագույն համադրությունը կլինի Կարսը։ 

Նրա խոսքով՝ իրենց կուսակցությունն էլ առաջին անգամ է հաղթում Կարսում։

Միջանկյալ նշենք, որ ընդդիմադիր CHP-ն վերջին 25 տարում առաջին անգամ է հաղթել Ստամբուլում։  

HDP-ի թվիթերյան պաշտոնական էջում նույնպես գրառում է կատարվել Էքրեմ Իմամօղլուի ընտրվելու կապակցությամբ։ 

«Շնորհավորում ենք քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։ Երկրի յուրաքանչյուր կողմում ծավալվող ժողովրդավարության և իրավական պայքարում վաղ թե ուշ հաղթելու ենք»,֊ասված է գրառման մեջ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել