168.am-ը գրում է.

«Այո, քիչ առաջ Կառավարությունում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ունեցող հարցեր, այդ թվում՝ կառավարություն-Ազգային ժողով փոխգործակցության, ներդրումային միջավայրի առողջացման անհրաժեշտության և, մասնավորապես, «Արարտցեմենտի» շուրջ ստեղծված իրավիճակի մասին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ պատգամավոր, կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով քիչ առաջ Կառավարության շենքում Նիկոլ Փաշինյանի հետ Գագիկ Ծառուկյանի հանդիպման մանրամասներին:

Իվետա Տոնոյանի խոսքով՝ վարչապետի հետ քաղաքական ուժի ղեկավարի՝ շուրջ 1 ժամ տևած հանդիպումը ծավալվել է կառուցողական մթնոլորտում, իսկ թե ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել, չմեկնաբանեց:

Նիկոլ Փաշինյանի հրավերո՞վ, թե՞ սեփական նախաձեռնությամբ էր Գագիկ Ծառուկյանն այնտեղ գտնվում, այս հարցին ևս Իվետա Տոնոյանը չցանկացավ պատասխանել, իսկ սպասե՞լ , որ այսուհետ ԱԺ-ում ԲՀԿ-«Իմ քայլը» խմբակցության պատգամավորների միջև փոխհրաձգությունը կդադարի, այս հարցին ևս Իվետա Տոնոյանը ձեռնպահ մնաց պատասխանել և չարձագանքեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել