Aysor.am-ը գրում է.

Եթե մենք իշխանություն լինեինք, բնականաբար Քաղաքացու օրը նշելու համար բյուջեից 124 միլիոն դրամ չէինք հատկացնի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Բայց որոշումն արդեն ընդունված է, տոնն էլ՝ խորհրդարանի կողմից հռչակված։ Չգիտեմ՝ ինչի վրա են ծախսելու այդ 124 միլիոն դրամը, ի՞նչ իմանամ՝ ինչ են ուզում անել։ Այդքան գումար տրամադրելն այնքանով է արդարացված, որ ՀՀ քաղաքացիներն են ձևավորել այս մեծամասնությունը, և մեծամասնությունն էլ դա որոշել է։ Հետևաբար սա ՀՀ քաղաքացիների մեծամասնության որոշումն է, և եթե դժգոհ են, կարող են իրենց հարցերն ուղղել իրենց իսկ ընտրած քաղաքական մեծամասնությանը։ Ամեն դեպքում, եթե քաղաքացիները գոհ և ուրախ են, մենք խնդիր չունենք», - ասաց նա։

Էդմոն Մարուքյանը շեշտեց, որ որոշման ընդունումից հետո անիմաստ է գումարի չափը կամ մեկ այլ դետալ քննարկել, որովհետև իշխանությունը մշտապես հայտարարում է, որ ՀՀ քաղաքացիներն են իրեն ձայն տվել, իրենք էլ որոշել են այս կամ այն կերպ վարվել։

Հատկանշական է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի կարծիքով, Հայաստանում քաղաքացու օրը նշելու համար գումարներ պետք է տրամադրել, տոնը չպետք է կենտրոնացված լինի Երևանում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել