Armsport.am-ը գրում է․

Մոնտե Կառլոյի «Մասթերս-1000» մրցաշարի 1/8 եզրափակչում Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիիլ Մեդվեդևը 6-2, 1-6, 6-4 հաշվով հաղթեց հույն Ստեֆանոս Ցիցիպասին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ:

1 ժամ 45 րոպե տևած հանդիպման ընթացքում Մեդվեդևի ակտիվում գրանցվեց 3 կրկնակի սխալ, 4 բրեյք-փոինթ՝ 8 հնարավորից, իսկ նրա մրցակցի ակտիվում՝ 2 էյս, 2 կրկնակի սխալ, 3 բրեյք:

Կիսաեզրափակչի ուղեգրի համար Մեդվեդևը խաղալու է կա՛մ սերբ Նովակ Ջոկովիչի, կա՛մ ամերիկացի Տեյլոր Ֆրիտցի հետ:

Նշենք, որ Դանիիլ Մեդվեդևը կարիերայում առաջին անգամ է խաղալու «Մասթերս-1000» շարքի մրցաշարի քառորդ եզրափակչում: Նախքան Մոնտե Կառլոյի մրցաշարը, Մեդվեդևը «Մասթերսներում» հաղթանակների և պարտությունների 11-16 հարաբերակցությամբ ցուցանիշ է գրանցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել