Վերջերս Մադոնան US Weekly-ին նոր հարցազրույց է տվել և մի քանի հետաքրքիր փաստ նշել իր մասին:

Փաստ 1

Իմ սիրելի երգը «Bitch I’m Madonna»-ն է, իսկ ամենաատելին՝  «Material Girl»-ը: Էլ երբեք չեմ ուզում լսել այն:

Փաստ 2

Իմ սիրելի քաղաքը Հռոմն է: Այն աննկարագրելի գեղեցիկ է, հանգստացնում ու խաղաղություն է տալիս ինձ: Աննկարագրելի ճարտարապետությունն ու համեղ ուտելիքներն իմ թուլությունն են: Խելագարվում եմ դրանց համար:

Փաստ 3

Տանել չեմ կարողանում ձուկն ու ծովախեցգետինները: Դրանք ինձ լորձեր են հիշեցնում:

Փաստ 4

Այն մարդը, ով ինձ ստիպում է հիանալ, Փոլ Ֆարմերնն է՝ բժիշկ, ով զբաղվում է առողջապահական համակարգով Հայիթիում և Ռուանդայում:

Փաստ 5

Վերջին անգամ մթերային խանութ գնացել եմ երևի մեկ տարի առաջ: 

Փաստ 6

Ես իսկապես շատ եմ կարոտում մանկությունս, որն անցկացրել եմ Միչիգանում: Իսկ ընդհանրապես՝ էլ ոչինչ չեմ կարոտում:

Փաստ 7

Ամենից շատ ցանկանում եմ հանդիպել Բարաք Օբամայի հետ: Ես բացարձակ գաղափար չունեմ, թե երբ կհանդիպեմ նրան: Եթե ես Ջեյ Զիի երկրորդ կինը լինեի, բախտս հաստատ կբերեր:

Փաստ 8

Այս կյանքում միայն մեկ բան կա, որ ես երբեք չեմ հագնի. դա մորթե լողազգեստն է:

Փաստ 9

Իմ կյանքի ամենաերջանիկ պահերը երեխաներիս ծնունդն է և նրանց ամուսնությունը. ես հպարտ եմ, որ ունեմ նրանց:

Փաստ 10

Ինձ իսկապես դուր են գալիս աչքերս: Ատում եմ ոտքերս. պարելու պատճառով դրանք սարսափելի տեսք են ստացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել