Armeniasputnik.am-ը գրում է․

Կառավարության շենքի վերանորոգման նախագիծը հաստատվեց միաձայն, լուռ ու մունջ։

Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում գտնվող մշակութային արժեք ներկայացնող շենքը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի նստավայրը, ունի վերանորոգման աշխատանքների անհրաժեշտություն։ Ասված է կառավարության նիստում այսօր հաստատված որոշման նախագծում։

Ընդ որում, նշվում է նաև, որ 2019 թվականի պետական բյուջեով այդ նպատակի համար հատկացված միջոցներ չկան: Բայց անհրաժեշտ է 63 400 000 դրամ։

Վարչապետի աշխատակազմի կողմից մշակված նախագծով առաջարկվում է`«կարևորելով և առաջնահերթ խնդիր համարելով» վերանորոգումը, փոփոխություններ կատարել վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվող այլ ծրագրերով նախատեսված միջոցներում։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել