Politik.am-ը գրում է․

Այսօր «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը մեղադրանքներ հնչեցրեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հասցեին, թե նա հաճախակի ելույթ չի ունենում: Լրագրողները Ծառուկյանից հետաքրքրվեցին, թե արդյոք մեղադրանքներից հետո պատրաստվո՞ւմ է ավելի հաճախ ելույթներ ունենալ. «Կարևորը դատարկ-դատարկ խոսելը չէ, այսօր ժողովուրդը սպասում ա գործի, փոփոխությունների: Ես տվյալ մարդու մասին և որ ճշտեցի, որ իրական կյանքում ոչինչ չի արել, 10 տարի թերթում աշխատել է հասարակ լրագրող, 18 անգամ էլ գործից հանել են, էդ մարդն իրավունքն ունի՞ Ծառուկյանի անունը գոնե ասելու: Նա համեմատական կարգով պետք է տեսնի՝ ում մասին է խոսում և ինքն ինչ է արել»,-նշեց Ծառուկյանը: Ծառուկյանի համոզմամբ, ժողովրդին արդեն չի հետաքրքրում, թե դերի մեջ մտնելով ով ավելի շատ կխոսի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել