Aysor.am-ը գրում է․

Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող Գարեգին Բաղրամյանը հերքում է տեղեկությունները, թե գազի գնի հարցում պետությունը պարտքեր է կուտակում։

«Մեկ անգամ ևս ուզում եմ ընդգծված նշել, որ որևիցե պարտք պետության կողմից չի կարող կուտակվել», - Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց Գարեգին Բարամյանը, որը եկել էր խորհրդարան նախագիծ ներկայացնելու համար։

Նկատենք, որ հունվարի 1-ից ռուսական կողմը բարձրացրել էր (150 ԱՄՆ դոլարից դարձավ 165 ԱՄՆ դոլար՝ սահմանին) Հայաստան մատակարարվող գազի գինը, և Հայաստանի կառավարությունը հայտարարեց, որ սպառողները դրա դիմաց կվճարեն նախկին գնով, իսկ տարբերությունը փոխհատուցվում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից։

Պաշտոնյան տեղեկացրեց, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մշակել է որոշակի առաջարկություններ, թե ինչի հաշվին է իրականացվելու գնի սուբսիդավորումը և այդ առաջարկությունները պետք է քննարկի ռուսական «Գազպրոմ» ընկերությայն հետ։

Մեր դիտարկմանը, թե ըստ մամուլի, «Գազպրոմ Արմենիան» գնի սուբսիդավորումը կատարում է տեսուչներին աշխատանքից ազատելու հաշվին, Գարեգին Բաղրամյանը արձագանքեց. «Ընդհանուր ընկերությունում սկսվել են օպտիմալացման գործընթացներ և դրա շրջանակներում կարող է նաև որոշակի տեսուչների քանակ կրճատվի»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել