Armenpress.am-ը գրում է.

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում կկայանան թիմերի պատասխան խաղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անգլիական «Չելսի»-ն տանը կընդունի Պրահայի «Սլավիա»-ին, որին հաղթել էր նվազագույն հաշվով առաջին խաղում: «Վալենսիա»-ն սեփական հարկի տակ կխաղա «Վիլիառեալ»-ի հետ: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 3:1 ի օգուտ «Վալենսիա»-ի: Գերմանական «Ֆրանկֆուրտ»-ն ուժերը կչափի «Բենֆիկա»-ի հետ, որին պարտվել էր առաջին խաղում 4:2 հաշվով: Եվ Լոնդոնի «Արսենալ»-ը պատասխան խաղում կմրցի «Նապոլի»-ի հետ, որին առաջին խաղում հաղթել էր 2:0 հաշվով:

Թիմերը հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:00-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել