eBay ինտերնետ-աճուրդը վաճառքի է հանել լոտ, որը հետաքրքրություն է ներկայացնում հնԷաբան գիտնականների համար. գնորդներին առաջարկել են 2,95 միլիոն դոլարով ձեռք բերել իր տեսակի մեջ միակ «գիշատիչ տիրանոզավրի ձագի՝ 4,5 մետր երկարությամբ կմախք՝ ավելի քան կեսմետրանոց գանգով»:

Գիշակեր դինոզավրի մնացորդները, որն ապրել է 68 միլիոն տարի առաջ, հայտնաբերել են 2013 թվականին Մոնտանայի նահանգում (ԱՄՆ)՝ մասնավոր սեփականության պատկանող հողում: Կմաքխը դարձել է բրածոների պրոֆեսիոնալ սիրահար Ալան Դետրիչի սեփականությունը:

2017 թվականին Դետրիչը քարացուկը ժամանակավորապես տրամադրել էր Քանզասի համալսարանի Բնական պատմության թանգարանին, որտեղ այն ցուցադրվել է անքան ժամանակ, քանի դեռ տերը չի որոշել այն աճուրդի դնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել