Կաննի 72-րդ կինոփառատոնը կանցկացվի մայիսի 14-25-ը:

Կաննի միջազգային կինոփառատոնի պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղը» մայիսին կհանձնվի Ալեն Դելոնին: Բացառիկ կինոկարիերայի համար ֆրանսիացի դերասանին պարգևատրելու մասին հայտարարել են փառատոնի կազմակերպիչները:

«Մենք ուրախ ենք, որ Ալեն Դելոնը համաձայնել է ընդունել այս մրցանակը»,- ասել է փառատոնի գլխավոր տնօրեն Թիերի Ֆրեմոն: Նա ֆրանսիացի դերասանին «կենդանի լեգենդ և համամոլորակային խորհրդանիշ» է անվանել:

Դելոնը նկարահանվել է «Պայծառ արևի վրա» (1960), «Ռոկկոն և իր եղբայրները» (1961), «Ընձառյուծ» (1963), «Մեր պատմությունը» (1984) և բազմաթիվ այլ ֆիլմերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել