Դատարանը 13,5 մլն եվրո տուգանք է սահմանել երկու ուսանողների համար, որոնք մեղավոր են ճանաչվել Կոմոյի տարածաշրջանում անտառային մասսայական հրդեհներ առաջացնելու համար՝ գրում է BBC-ն։

Անցյալ տարի 22-ամյա երկու ուսանողներ լեռնային տնակում խորոված են արել, և հրդեհ է բռնկվել։ Հրդեհը ընդգրկել է 1000 հեկտար տարածք, և այն ստիպված են եղել մարել մի քանի օր։

Ուսանողներից մեկն ասել է, որ իրենց քավության նոխազ են դարձրել․ նրանք պնդում են, որ հրդեհը մի քանի աղբյուր է ունեցել, և միայն իրենց մեղքով չէ։

Դատարանը, սակայն, որոշել է, որ հետաքննության արդյունքում պարզվել է, որ հրդեհը տարածվել է խորովածի ածուխներից, որոնք քամին քշել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել