Մենք սովորել ենք ղեկավարվել մեր փորձով, գիտելիքներով և տրամաբանությամբ, սակայն երբեմն ներքին ձայնը հուշում է որոշում չկայացնել, իսկ մենք չենք լսում նրան։ Արդյունքում ամեն ինչ վատ է գնում։ Ի՞նչ է իրենից ներկայացնում ներքին ձայնը։

Երբեմն ներքին ձայնն անվանում են նաև «վեցերորդ զգայարան», թեև այն ամբողջովին ուսումնասիրված չէ։ Սակայն գիտնականները պարզել են, որ ներքին ձայնի համար պատասխանատու է ուղեղի աջ կիսագունդը։

Մարդն իր ներքին ձայնն օգտագործում է, երբ չեն բավարարում գիտելքիները

Եվ որքան բարդ է առաջադրանքը, այնքան ավելի լավ է աշխատում ներքին ձայնը։

Ամերիկացի զինվորականները լրջորեն ուսումնասիրում են վեցերորդ զգայարանը՝ որպես արագ որոշումներ կայացնելու միջոց։ Ամերիկյան «Ֆորբս» ամսագիրն իր հոդվածներից մեկում հղում էր կատարել Ռազմա-ծովային ուսումնասիրությունների կենտրոնին, որն ուսումնասիրություններ էր կատարում մարտի ժամանակ ներքին ձայնի օգտագործման համար, ինչի նպատակը զինվորականներին կենդանի մնալու լրացուցիչ հնարավորություն տալն էր, ինչպես նաև զինվորների ներքին ձայնի զարգացումը։

Մարդու մարմինն ավելի շատ ինֆորմացիա է ստանում, քան ուղեղը

Օրինակ՝ «անտեսանելի տեսողությունը»։ Աչքերը կլանում են արտաքին ազդանշանները, որոնց մասին դժվար թե երբևէ իմանանք. նրանք դառնում են մտքեր և տպավորություններ։ Սակայն, որպես թաքնված և չուսումնասիրված ինֆորմացիա, այս տեղեկությունները սկսում են ապրել «անգիտակից» աշխարհում։ Եվ մենք, հիմնվելով նրանց վրա, ինտուիտիվ կերպով որոշումներ ենք կայացնում։

Ներքին ձայնն արտահայտվում է տարբեր զգացմունքների շնորհիվ

Ներքին ձայնի աշխատանքի ժամանակ ձեզ մոտ կարող են առաջանալ անսովոր զգացմունքներ։ Օրինակ՝ կարող են քրտնել ձեռքի ափերը, մարմինը կարող է լարվել, կամ կարող է արագանալ սրտի աշխատանքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել