Գիտնականներն ասել են, թե որքան ժամանակ է պետք ծախսել աշխատանքի վրա, որպեսզի չկորի արդյունավետությունը։

Տարիքի հետ մենք ավելի իմաստուն ենք դառնում, սակայն փոխարենը կորցնում ենք մեր ճկունությունը, որն ունեինք երիտասարդ ժամանակ։ Անհետանում է կենտրոնանալու կարողությունը։ Որքան շատ ենք մենք աշխատում, այնքան արագ ենք կորցնում այս ամենը։

Այսպիսի եզրահանգման են եկել Մելբուրնի գիտնականները։

Մելբուրնի համալսարանում 7 հազար մարդ հետաքրքիր փորձի են մասնակցել։ Մասնակիցները գրասենյակային աշխատանքի իմիտացիա են ստեղծել. կարդացել են տեքստեր, լուծել են տարբեր առաջադրանքներ, գրել են տեքստեր։ Սկզբում նրանք այս ամենով զբաղվել են մեկ ամբողջ աշխատանքային շաբաթ։ Այնուհետև ժամանակը կրճատել են մինչև շաբաթական 3 օր։ Փորձի արդյունքները զարմացրել են բոլորին։

Պարզվում է, որ երբ կրճատվել են աշխատանքային ժամերը, բարձրացել է աշխատանքի արդյունավետությունը։ Աշխատողները ժամանակին ավարտում էին առաջադրանքները և անգամ ավելի լավ էին գլուխ հանում դրանցից։ Միևնույն ժամանակ ոչ ոք չէր հոգնում, ինչը նշանակում է, որ արդյունավետությունը չէր տուժում։

Գիտնականները մեկնաբանել են, որ շատ աշխատելն ավելի վնասակար է ուղեղի համար, քան ընդհանրապես աշխատանքի բացակայությունը։ Օրինակ՝ առաջադրանքի լուծման ժամանակ ինտելեկտուալ ծանրաբեռնվածությունը շատ լավ է և անգամ օգնում է, սակայն եթե այդ ծանրաբեռնվածությունը շատ է, ապա կարող է խանգարել կամ հակառակ ազդեցությունն ունենալ։

Չափից դուրս ծանրաբեռնվածությունը կարող է սթրես առաջացնել, որն էլ իր ետևից կարող է մի շարք բացասական հետևանքներ ունենալ։

Չծանրաբեռնվելու համար հարկավոր է աշխատել կես օր կամ շաբաթական 3 օր։ Այս դեպքում ուղեղն ավելի արդյունավետ կգործի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել