Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ ապրիլի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Արծվի թևերի հարևանությամբ բախվել են 41-ամյա Արտյոմ Մուշեղյանի վարած Ford Transit մակնիշի 35 MZ 161 համարանիշի, 43-ամյա Արտեմ Խուդավերդյանի վարած Audi A8 մակնիշի 35 CG 673 համարանիշի և 34-ամյա Բաբկեն Ավետիսյանի վարած BMW մակնիշի 35 RR 341 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ բախման հետևանքով BMW-ի հետևի անվահեծանը պոկվել է:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել