Tert.am-ը գրում է.

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանը ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում 10-յակ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների մտահոգությունը փոխանցեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանին:

Նա նշեց, որ այսօր գործող օնլայն ծառայությամբ զբաղվող ընկերություններ խանգարում են լիցենզավորված ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների աշխատանքին: Պատգամավորը նշեց՝ այսօր կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողները մեծ կորուստներ են կրում, իրենց շահերի պաշտպանը ո՞վ է:

Հարցին պատասխանելով՝ նախարարը հաստատեց, որ այսօր որոշ ուղղություններով փոքր՝ մինչև 8 տեղանոց մեքենաներով ուղևորափոխադրող ընկերությունները մի քիչ ակտիվացել են. «Այս պահին այդ փոխադրումները կանոնակարգելու համար, որ վնաս չհասցվի լիցենզիա ստացած ընկերություններին, իրավական ակտեր են մշակվում, որ հնարավոր լինի կանոնակարգել օրենսդրական մակարդակով: Մյուս տեսանկյունից՝ դրանց վերահսկողությունը կատարում է տեսչական մարմինը, որը առանձին մարմին է, և այդ առումով ցանկացած դիմում, որը մեզ տրվում է, մենք շատ օպերատիվ ուղարկում ենք իրենց ու ՊԵԿ-ին, եթե դրա անհրաժեշտությունը կա: Այդպիսով՝ փորձում ենք համակարգել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել