Tert.am-ը գրում է.

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ներկայացրեց Գեղարքունիքի մարզի Վանեվան համայնքում ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ իրադրությունն այս համայնքում չի խաղաղվում, մասնավորապես մի խումբ բնակիչներ պահանջում են համայնքապետի հրաժարականը:

«Արդեն մեկ շաբաթ է՝ գյուղի հովիվը հացադուլ է անում, իսկ համայնքի ղեկավարը պնդում է, որ ոչ մի կերպ հրաժարական չի ներկայացնելու, ավելին՝ նշում է, որ եթե արել է չարաշահումներ, թող իրենով զբաղվեն իրավապահները»,-ասաց նա: Պատգամավորը նշեց, որ, հաշվի առնելով Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի նախադեպը, կարծում է՝ հնարավոր է այս գյուղում ևս լինեն նման իրադարձություններ: Նշեց, որ վանեվանցիներն արդեն երկու անգամ փակել են Վարդենիս-Մարտակերտ միջպետական ամտոմայրուղին:

Նրան հայտնի է, որ այդ ժամանակ երիտասարդների մոտ եղել են դանակներ, այսինքն՝ ամեն պահի հնարավոր է՝ լինեն տհաճ զարգացումներ:

Ասվածին ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ իրականում այս հարցը դարձյալ սուպերվարչապետության մասին է: Ասաց, որ երբ ԱԺ-ում քննարկվում էր Կառավարության ծրագիրը, կարծիքներ էին հնչում, որ այդ ծրագրով Կառավարությունը սպանում է տեղական ինքնակառավարման մարմիններին՝ զրկելով անկախությունից. «Մյուս կողմից՝ պարբերաբար ասում ենք՝ բա էս գյուղի գյուղացին իր գյուղապետի հրաժարականն է պահանջում. Կառավարությու՛ն, ինչու՞ չեք միջամտում:

Հիմա եկեք կողմնորոշվենք՝ ուզու՞մ ենք սուպերվարչապետական համակարգ, թե՞ չէ: Եթե Զարթոնքի կամ մյուսի դեպքին միջամտեինք, կլինեին ասուլիսներ, կասեին՝ Կառավարությունը ճնշում է գործադրում համայնքի ղեկավարի վրա, բա ո՞ւր մնաց Սահմանադրությունը: Իսկ եթե էնտեղ սրացումներ լինեին, կասեին՝ ուր մնաց Կառավարությունը, ինչո՞ւ ոչինչ չեն անում և այլն»:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել