Panorama.am-ը գրում է.

Նոտղը Դամի վանահայրը հայտարարել է, որ  փարիզյան տաճարը «հինգ-վեց» տարով փակվում է։ Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Associated Press-ը։ Նա նշել է, որ հրդեհի հետևանքով տաճարի մի մասը «շատ թուլացել է», բայց չի հստակեցրել, թե խոսքը կոնկրետ որ հատվածի մասին է։

Վանահոր խոսքով, ներկա պահին անհայտ է, թե այդ ընթացքում որտեղ են աշխատելու տաճարի 67 աշխատակիցները։

Տաճարում հրդեհը բռնկվել էր ապրիլի 15-ին, ինչի հետևանքով փլվել է տաճարի աշտարակը, ժամացույցը։ 

Փարիզի Աստվածամոր տաճարը սկսել են կառուցել 1163 թ. Սուրբ Ստեփանոսի բազիլիկ եկեղեցու տեղում, որն իր հերթին հիմնվել էր հեթանոսական Յուպիտերին նվիրված տաճարի վրա։ Կառուցումը տևել է մոտ 200 տարի։ 1991 թվականին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել