Այսօր առաջարկում ենք մի փոքր շեղվել մեր ավանդական և սիրելի տոլմայից և փորձել պատրաստել դրա հունգարական տարբերակը։ Այն իրոք որ շատ համեղ է և արժե փորձել։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • 1 հատ կաղամբ
  • 2 գլուխ սոխ
  • 100 գ ճարպ
  • 0,5 կգ աղացած միս
  • 2 ձու
  • Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
  • Բուսայուղ

Վրան լցնելու համար

  • 125 մլ խաշած կաղամբի ջուրը
  • 3 ճ/գ տոմատի մածուկ
  • 2/3 բաժակ սպիտակ գինի
  • 1 ճ/գ աղացած կարմիր պղպեղ
  • Աղ՝ ըստ ճաշակի
  • 1 կապ կանաչի

Սոուսի համար

  • 250 գ թթվասեր
  • 1 ճ/գ ալյուր
  • 1 բանկա մարինացված սունկ

Պատրաստման եղանակը

1) Վերցրեք կաղամբը, առանձնացրեք տերևները, տեղավորեք աղաջրով կաթսայի մեջ և եռացրեք։ Թողեք ջրի մեջ 10 րոպե։ Ջուրը պահեք։

2) Բրնձի վրա ջուր լցրեք և դրեք կրակին, եռացրեք, հանեք կրակից և փակեք կափարիչով։

3) Սոխը մաքրեք, մանր խորանարդիկներով կտրատեք և ճարպով տապակեք մինչև ոսկեգույն դառնալը։

4) Միջուկի համար խառնեք աղացած միսը, ձուն, սոխառածը, աղ և պղպեղ արեք։

5) Կաղամբի տերևները հանեք ջրից և թողեք՝ սառչեն։

6) Ամեն տերևից դանակով հիմքի մոտից կտրեք պինդ մասը։

7) Միջուկը դրեք կաղամբի տերևի վրա և ծրարի պես փաթաթեք։

8) Երկու կողմից տոլմաները տապակեք բուսայուղով տաքացված թավայի մեջ և շարեք ջեռոցի ձևամանի մեջ։

9) Կանաչին մանր կտրատեք։

10) Կաղամբի ջուրը, գինին, տոմատի մածուկը, կանաչին խառնեք, աղ ու պղպեղ արեք և լցրեք տոլմաների վրա։

11) Եփեք ջեռոցում մոտ 1 ժամ 200° С-ի տակ։

12) Սոուսի համար մարինացված սնկի ջուրը թափեք։ Ալյուրը բուսայուղով տապակեք, ավելացրեք թթվասեր, սունկը և միասին մոտ 10 րոպե խառնելով եփեք։

13) Պատրաստի տոլմաների վրա թթվվասեր լցրեք, զարդարեք կանաչիով և մատուցեք սնկի սոուսի հետ միասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել