Նույնիսկ եթե զույգերն իրար անկեղծորեն և շատ ուժեղ սիրում են, դա դեռ երջանիկ ամուսնության գրավական չէ։ Երբեմն նույնիսկ շատ սիրելի մարդու հետ միայնության զգացողություն ես ունենում, երբեմն ոչինչ չես զգում, բայց միևնույն է, միայնակ ես լինում։

Հոգեբանների դիտարկումներ՝ ամուսնության մեջ միայնության 5 ոչ ակնառու նշանների մասին․

Ձեր զուգընկերոջը չեն հուզում ձեր ցանկությունները

Ձեր բոլոր պահանջմունքներն ու ցանկություններն անցնում են ձեր և կյանքի նկատմամբ նրա ունեցած խիստ ֆիլտրի միջով։ Այն ցանկությունները, որոնք չեն համապատասխանում նրա անձնական ցանկություններին, արդյունքում մաղվում են որպես ինչ-որ վատ, քմահաճ կամ ծիծաղելի բան։

Զուգընկերը չի փորձում ձեզ ուրախացնել

Նրա համար միևնույնն են ձեր հույզերը։ Եթե նրան չի հուզում ձեր ճնշված տեսքը, եթե նա երբեք ցանկություն չի ունենում ձեզ ուրախացնելու, ապա այս մարդու հետ ամուսնության դեպքում դուք ձեզ միշտ միայնակ եք զգալու։

Նա ձեզ հետ կոնտակտի մեջ չի մտնում

Դուք չեք շփվում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ զրույցի նախաձեռնողն ու գլխավոր լոկոմոտիվը դուք եք։ Նրան ո՛չ դուք եք հետաքրքիր, ո՛չ այն, թե ինչպես է անցել ձեր օրը, ոչ էլ այն, թե ինչն է ձեզ անհանգստացնում կամ ուրախացնում։

Նա ուզում է, որ դուք լիովին ենթարկվեք իրեն

Ընտանիքում անառողջ հարաբերությունների ամենավատ ցուցանիշն է։ Հասուն մարդիկ կարող են խորհրդակցել իրար հետ, բայց երբեք չեն արգելի իրար ինչ-որ բաներ անել։ Յուրաքանչյուրն ազատ է վարվել այնպես, ինչպես ինքն է կամենում։ Սա հասուն կյանք է և ոչ թե մանկապարտեզ։

Զուգընկերը ձեզ իրենից ցածր է դասում

Եթե զուգընկերը գտնում է, որ դուք իրենից ավելի ցածր մակարդակի վրա եք, ապա պատրաստ եղեք, որ նա ձեզ կծաղրի, կնեղացնի, կվիրավորի, ինչ-որ բան կարգելի կամ կստիպի անել… Դուք պատրա՞ստ եք այդ կյանքով ապրել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել