Ռուսաստանի պատմության մեջ խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինի դերը դրական է համարում երկրի քաղաքացիների 70%-ը, ինչը ռեկորդային ցուցանիշ է համապատասխան հետազոտությունների ողջ ժամանակաշրջանում: Այդ մասին ասվում է «Լևադա-կենտրոնի» հարցման նյութերում, որին մասնակցել է 1600 մարդ:

Նշվում է, որ այդ 70% հարցվածների 52%-ն համեմատաբար դրական է համարել առաջնորդի դերը, իսկ 18%-ը՝ լիովին դրական: ԽՍՀՄ-ի պատմության մեջ Ստալինի ավանդը բացասական է գնահատում հարցվածների 19%-ը: Նրանց 14%-ը այդ դերը գնահատում է համեմատաբար բացասական, իսկ 5%-ը՝ լիովին բացասական: Ռուսաստանցիների ևս 11%-ը դժվարացել է պատասխանել այդ հարցին:

Դրա հետ մեկտեղ հարցման մասնակիցների 51%-ը Ստալինի անձին վերաբերվում է հիացմունքով, հարգանքով կամ համակրանքով: Ամենատարածված պատասխանը հարգանքն է (41%): Հարցվածների 26%-ն անտարբեր է խորհրդային առաջնորդի անձի նկատմամբ, իսկ 14%-ը գրգռվածություն, վախ կամ նողկանք է զգում նրա նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել