WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը արժանացել է ԶԼՄ-ների ազատության համար Մալթայում սպանված լրագրող Դաֆնա Կարուան Գալիցիիի անվան Եվրախորհրդարանի 2019-ի մրցանակին։ Այս մասին հաղորդում է The Sydney Morning Herald-ը։

Նշվում է, որ Ասանժի փոխարեն մրցանակը կստանա 1976-ի Նոբելյան խաղաղության մրցանակակիր Մեյրիդ Կորիգանը։

Ասանժին մրցանակին առաջադրել է Եվրախորհրդարանի ձախակողմյան կուսակցությունների միացյալ խմբակցությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել